հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին կեղծ լուրեր են տարածում. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին կեղծ լուրեր են տարածում. ԱՀ ԱԱԾ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին կեղծ լուրեր են տարածում, հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:

՛՛Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:

Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: