ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանական համայնք կոչեցյալի հանդիպումները դեսպանների հետ զուտ տեղեկատվական դաշտում սեփական ժողովորդին ուղղված ցուցադրություն է․ Դավիթ Բաբայան

Ադրբեջանական համայնք կոչեցյալի հանդիպումները դեսպանների հետ զուտ տեղեկատվական դաշտում սեփական ժողովորդին ուղղված ցուցադրություն է․ Դավիթ Բաբայան

Բաքվում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանի հետ այսպես կոչված ադրբեջանական համայնքի նախագահի հետ հանդիպումը դեսպանի կողմից հումնիտար ժեստ է եղել, InfoPort.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ըստ Բաբայանի, Իրանի Իսլամական Հնարապետությունը չի կարող ճանաչել այդ համայնքին, միաժամանակ չի ճանաչում նաև Արցախի Հանրապետությունը։

«Բայց պետք է նաև հասկանանք, որ ադրբեջանական կողմն է, ըստ ամենայնի, փորձում է այդ համայնքին ճանաչելի դարձնել, կազմակերպել հանդիպումներ տարբեր ատյանների հետ, օգտագործել որպես PR։ Հասկանալի է, որ դա աշխարհաքաղաքական նշանակություն չի ունենում և զուտ տեղեկատվական դաշտում սեփական ժողովորդին ուղղված ցուցադրություն է։ Իրանի դեսպանը ճար չունի և եթե դեսպան է, պետք է ընդունի», -հավելեց Դավիթ Բաբայանը։

Այդուհանդերձ, նման հանդիպումները հայկական կողմի համար, ըստ Արցախի նախագահի խորհրդականի, որևէ նշանակություն չունեն․ հայկական կողմը չի ընդունում այդ կազմակերպությանը։

«Մի կողմից թվում է, թե նման հանդիպումները վտանգ են ներկայացնում հայկական կողմի համար, բայց մյուս կողմից դրանք խթան են, որ մենք էլ Արցախի Հանրապետությունը ավելի եռանդով ներկայացնենք միջազգային հանրությանը։ Արցախը կայացած երկիր է իր ենթակառուցվածքներով, որը չեզոքացնում է այդ կողմին», -նշեց Բաբայանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: