շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 8 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

8 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Այսօր Կառավարության նիստում որոշում է ընդունվել Կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 8 մլրդ դրամ, ԼՂ-ից բռնի տեղահանված 80,000 շահառուների 100,000 դրամ միանվագ դրամական աջակացություն տրամադրելու համար

Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 8.0 մլրդ դրամ, 80 000 շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակացություն տրամադրելու համար:

Հարկ է նկատի ունենալ, որ որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական աջակցության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 100 000 դրամ:

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվել են շուրջ 100652 անձինք: Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 195, հաշվառված անձանց թիվը՝ 91 924:

Ըստ այդմ, միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի շուրջ 10.0 մլրդ դրամ (100652 շահառու x 100000 դրամ), որից 8,0 մլրդ դրամը առաջարկվում է հատկացնել սույն նախագծով՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից:

  • Կիսվել: