երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
50-հազար դրամի չափով երկամսյա սոցիալական աջակցություն բռնի տեղահանվածներին՝ առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով

50-հազար դրամի չափով երկամսյա սոցիալական աջակցություն բռնի տեղահանվածներին՝ առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այ նախագծով առաջարկվում է ԼՂ-ից բռնի տեղականվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցություն՝ նոյեմբեր-դեկտեմբերի համար 50-հազարական դրամի չափով՝ առաջնային սոցիալական ծախսերը հոգալու նպատակով;

Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ սոցիալական  աջակցության շահառուները՝ որոշ բացառություններով: Միջոցառման շահառու չեն հանդիսանա նոյեմբերի 15-ի դրությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ-ում չգտնվող եւ իրենց բանկային հաշիվներում 2 մլն դրամից ավելի գումար ունեցող անձինք: Խոսքը ոչ թե ընտանիքի անդամների կամ երեխաների, այլ այն անձանց մասին է, որոնք ունեն այդ դրամական միջոցները: Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության հիմնադրամից  հատուցում ստացող անձինք: Ծրագրից չեն կարող օգտվել մինչեւ տեղահանումը Հայաստանում հաշվառվածները: Ծրագրից օգտվողը կտա իր բանկային հաշիվների հանրագումարային մնացորդը ստուգելու հնարավորություն:

Դրամական աջակցություն ստանալու համար  անհրաժեշտ կլինի ներկայացնել մեկանգամյա էլեկտրոնային դիմում: Դիմումները կսկսենք ընդունել եկող շաբաթվանից սկսած: Դիմումներ ներկայացնելու ընթացակարգը նույնպես կներկայացնենք առաջիկա օրերին:

Վճարումներն իրականացվելու են անկանխիկ եղանակով:  Այս նպատակով հարկ կլինի պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 10 մլրդ դրամ»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ տրամաբանությունն այն է, որ այս ծրագրերի արդյունքում բռնի տեղահանվածխները պետք է հյուրանոցներից դուրս գան, այլ տեղերում բնակվեն, որպեսզի հյուրանոցները վերադառնան իրենց բիզնես տրամաբանությանը: 

  • Կիսվել: