հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
40 հազար դրամական աջակցության օգոստոս ամսվա վճարումները կմեկնարկեն առաջիկա օրերին

40 հազար դրամական աջակցության օգոստոս ամսվա վճարումները կմեկնարկեն առաջիկա օրերին

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեից, ի պատասխան հանրության կողմից տրվող բազմաթիվ հարցումների, տեղեկացնում են, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով հատկացվող 40 հազար դրամական աջակցության օգոստոս ամսվա ցուցակները վերջնականացվել են՝ հաշվի առնելով հուլիս ամսվա վճարումների ընթացքում վերհանված տվյալների սխալները:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ առաջիկա օրերին մեկնարկելու է օգոստոս ամսվա վճարման գործընթացը և, ըստ ֆինանսական միջոցների հասանելիության, փուլ առ փուլ կատարվելու են բոլոր փոխանցումները:

«Յուրաքանչյուր փուլի մանրամասների ու ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կիրազեկենք շահառու խմբերին: Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը հարուցված անհարմարությունների համար»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: