ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2016-ին ադրբեջանական ագրեսիայի համար կային բոլոր նախադրյալները. Քոչարյան

2016-ին ադրբեջանական ագրեսիայի համար կային բոլոր նախադրյալները. Քոչարյան

2016-ի ապրիլյան սրացման հանգամանքներն ու իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե 2016-ի ապրիլյան սրացման հանգամանքները հետաքննող հանձնաժողովը չտեղավորվի նշված ժամկետում, ապա հանձնաժողովի անդամները կխնդրեն մի քանի ամսով երկարաձգել գործունեության ժամկետը:

Նա նշեց, որ հայկական կողմի մոտ Բաքվի կողմից նախապատրաստվող ագրեսիայի մասին վկայող բոլոր նախադրյալները կային: «ՊՆ բոլոր ծառայություններն աշխատում էին: Այլ հարց է, թե ինչպես եւ ինչ կառույց է զբաղվել առաջադրված խնդիրներով»,-ասաց Քոչարյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ադրբեջանի ագրեսիան հայկական կողմի համար անակնկա՞լ էր, թե՞ ոչ, Քոչարյանը նշեց. «Չեմ կարող լիարժեք պատասխանել ձեր հարցին, սակայն դրա համար բոլոր նախադրյալները կային»:

«Այժմ մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ որոշ կառույցներ կարող էին պատրաստ լինել հակահարված տալուն: Եվ մենք այդ եզրակացությանն ենք եկել ոչ միայն հետախուզության նախկին ղեկավարի հետ տվյալ հարցը քննարկելուց հետո»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: