կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
20 դիմակավորված անձինք ձեռնաշղթաներ են հագցրել Աշոտ Դանիելյանին և իր իսկ մեքենայով բաժին են տարել. պաշտպան

20 դիմակավորված անձինք ձեռնաշղթաներ են հագցրել Աշոտ Դանիելյանին և իր իսկ մեքենայով բաժին են տարել. պաշտպան

Աշոտ Դանիելյանը Սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն է, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա: Այս մասին այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի անվտանգության նախկին աշխատակից Աշոտ Դանիելյանի շահերի պաշտպաններից մեկը։

Արցախցիները բողոքում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահներից մեկի՝ Աշոտ Դանիելյանի ձերբակալման դեմ, որը նախօրեին «Եռաբլուրում» հայհոյել էր 24NEWS.am-ի լրագրողին ու օպերատորին:

«Տերյան փողոցից Աբովյան փողոց երթեւեկելու ընթացքում նրա դիմացի հատվածն արգելափակել է քաղաքացիական մի ավտոմեքենա՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խստիվ խախտելով: Մոտ 20-ից ավելի  դիմակավորված անձինք ֆիզիկական բռնություն կիրառելով հանել են մեքենայից, ձեռնաշղթաներ են հագցրել, այնուհետեւ նստեցրել իր իսկ մեքենայի հետեւից նստատեղին եւ այդ մեքենայով տեղափոխել համապատասխան բաժին: Դա տեղի է ունեցել 18.10-ի կողմերը: Ժամը 21.00-ին, փաստաբանի ժամանալեու ժամանակ արդեն իր մեքենան կնիքվել է: Այսինքն մոտ 3 ժամ մեքենան եղել է չկնքված վիճակում եւ գտնվել է ոստիկանների տիրապետության տակ:

Պաշտպանն ասաց, թե մինչ այս պահն իրենց ձերբակալման արձանագրությունը չի տրամադրվել, միայն որոշումն է տրամադրվել, որտեղ նշվել է, որ նա ձերբակալվել է անմիջապես ծագած կասկածի հիման վրա:

«Անհասկանալի է՝ ինչու է իր իսկ մեքենայով բերման ենթարկվել, ինչու են դիմակավորված եղել այդ անձինք, ինչու պարեկները չեն ուղեկցել, ինչու հենց իր նկատմամբ և հենց այս ժամանակահատվածում, ինչու են այս ամենը տարբեր լրատվամիջոցներ կապում Սամվել Շահրամանյանի հետ։ Այս ամենի համատեքստում մեզ մոտ տարբեր կասկածներ են առաջանում»,-ասաց պաշտպանը։

Նա նշեց՝ այս պահին Աշոտ Դանիելյանը Սամվել Շահրամանյանին անվտանգության հարցով աջակցություն է ցուցաբերում բացառապես հասարակական հիմունքներով։

 

  • Կիսվել: