կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դատախազությունում ուսումնասիրվում են ՊՊԾ պետի՝ օպերատորին հարվածելու ու ոստիկանի՝ ցուցարարին հարվածելու դեպքերը

Դատախազությունում ուսումնասիրվում են ՊՊԾ պետի՝ օպերատորին հարվածելու ու ոստիկանի՝ ցուցարարին հարվածելու դեպքերը

ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժի գործադրման, նրանց մասնագիտական աշխատանքի խոչընդոտման տեսանյութերն ուսումնասիրվում են Գլխավոր դատախազությունում։

Գլխավոր դատախազությունից մեզ հայտնեցին, որ այդ դեպքով ուսումնասիրություն է իրականացվում։

 Սարգիս Հովհաննիսյանն այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոտքով հարվածել է «Մեդիահաբ»-ի օպերատորին, վիճաբանել, քաշքշել ու ձեռք բարձրացրել լրագրողի վրա, հետո սպառնացել ակցիայի մասնակցին։

Դատախազությունում արձանագրվել է նաև ոստիկանության ծառայողի կողմից անհնազանդության ակցիայի մասնակցի գլխին բռնուցնքներով հարվածելու դեպքը, ինչը նույնպես ուսումնասիրվում է։

  • Կիսվել: