չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում. Արմեն Գրիգորյանը՝ ՄԻՊ-ի մասին

Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում. Արմեն Գրիգորյանը՝ ՄԻՊ-ի մասին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում ասել է, որ  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից ՛՛երբևէ չի լսել  անաչառ հայտարարություն՛՛:

Գրիգորյանը նշել է. ՛՛Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում՛՛:

Նա հավելել է, որ որոշ մարդիկ հանդես են գալիս ՛՛հակահեղափոխական դիրքերից՛՛, և Թաթոյանը նրանց շարքում է։

Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ Թաթոյանի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։
՛՛Քաղաքացիական պայմանագիրը՛՛ այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին՛՛,-ասել է  ԱԽ քարտուղարը:

 

  • Կիսվել: