շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի ԱԳ նախարարը Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Արա Այվազյանի հետ

Իրանի ԱԳ նախարարը Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Արա Այվազյանի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և  արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: