շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սպերցյանի դուբլը նպաստել է Կրասնոդարի հաղթանակին

Սպերցյանի դուբլը նպաստել է Կրասնոդարի հաղթանակին

Այսօր՝ ապրիլի 6-ին, կայացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպումը, որում մրցել են Նիժնի Նովգորոդի «Պարին» ու «Կրասնոդարը»: Թիմերը խաղացել են Նիժնի Նովգորոդի մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 4:3 հաշվով հաղթանակով:

Հանդիպման ութերորդ րոպեին «Կրասնոդարի» և Հայաստանի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացել է խաղի հաշիվը։ 13-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկել է հարձակվող Ջոն Կորդոբան։ 34-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Նիկոլայ Կալինսկին կրճատել է հաշվի տարբերությունը: Վեց րոպե անց Ալեքսանդր Տրոշեչկինը հաշիվը դարձրել է հավասար՝ 2:2։

71-րդ րոպեին «Ցլերի» կոլումբիացի հարձակվող Կորդոբան կրկին առաջ մղել է իր թիմին։ 80-րդ րոպեին Սպերցյանը դուբլի հեղինակ է դարձել՝ աչքի ընկնելով ուղիղ տուգանային հարվածով։

86-րդ րոպեին տանտերերի կազմում երրորդ գնդակը խփել է Իլյա Կուխարչուկը։

Նշենք՝ Սպերցյանն իր 100-րդ հանդիպումն է անցկացրել «Կրասնոդարի» կազմում:

Ռուսաստանի առաջնության 22 խաղից հետո «Կրասնոդարը» վաստակել է 43 միավոր և ներկայում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Իր հերթին, Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրած նույնքան խաղերից հետո «Պարի ՆՆ»-ն վաստակել է 28 միավոր և զբաղեցրել է 10-րդ տեղը, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: