ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մենք դրսեւորեցինք հաղթանակի հասնելու մեծ ձգտում, սակայն դա բավարար չեղավ․  Սպերցյանի գրառումը

Մենք դրսեւորեցինք հաղթանակի հասնելու մեծ ձգտում, սակայն դա բավարար չեղավ․ Սպերցյանի գրառումը

Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ինստագրամյան գրառումով շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին՝ անդրադառնալով Ուելսի թիմի հետ 1:1 հաշվով արդյունքին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի տնսյին խաղում։

Հայաստանի հավաքականը զրկվել է եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։

«Մենք դրսեւորեցինք հաղթանակի հասնելու մեծ ձգտում, սակայն դա բավարար չեղավ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին անվերապահ աջակցության համար։ Մենք պետք է մնանք միասնական, հավատանք մեր ուժերին եւ պատրաստ լինենք հաջորդ հանդիպմանը»,- գրել է Սպերցյանը։

Ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 21-ին Զագրեբում կհյուրընկալվի Խորվաթիայի հավաքականին, որը դեռ չի ապահովել ուղեգիրը։

  • Կիսվել: