երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ, նա տալիս է անուններ՝ առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու. Անդրանիկ Քոչարյան

ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ, նա տալիս է անուններ՝ առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու. Անդրանիկ Քոչարյան

Իհարկե, Բագրատ հոգևորականի համար Աստծո կամքն էլ է կարևոր, մեզ համար էլ է կարևոր, բայց ժողովրդի կամքը հենց Աստծո կամքն է․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի՝ վարչապետի հնարավոր թեկնածությանը։

«Եթե Վազգեն Գալստյանը ցանկություն ունի վարչապետի թեկնածու առաջադրվելու, ուրեմն 2026 թվականին ինքը պետք է իր քաղաքական թիմով հայտ ներկայացնի, մասնակցի ընտրություններին ու հաղթելու դեպքում դառնա վարչապետ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ-ում իմպիչմենթի գործընթաց սկսելուն՝ Քոչարյանն ասաց, որ դեմ չէ, թող անեն․ «Բայց տվյալ հոգևորականն ասում է՝ 20 ձայն է պակասում, որտե՞ղ է այդ 20 ձայնը։ Երեք տարի է՝ այստեղ են, իրենք տեսնո՞ւմ են թեկուզ 2․5 ձայնի հնարավորություն, անձամբ ես նույնիսկ 1․5 ձայն չեմ տեսնում։ Ինքը անուններ է տալիս, կներեք, շատ տարօրինակ է, որ հոգևորականը տալիս է անուններ՝ առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու»,-ասաց նա։

  • Կիսվել: