կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լևոն Արոնյանը մրցեց ամերիկացի Ռեյ Ռոբսոնի հետ և հաղթեց 2:0 հաշվով

Լևոն Արոնյանը մրցեց ամերիկացի Ռեյ Ռոբսոնի հետ և հաղթեց 2:0 հաշվով

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող American Cup-ի եզրափակիչում շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) մրցեց ամերիկացի Ռեյ Ռոբսոնի հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

Հայ գրոսմայստերը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել ամերիկահայ Սամուել Սեւյանին (4:2), կիսաեզրափակիչում 4:2 հաշվով առավելության էր հասել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ։

Կարուանան եւ Ուեսլի Սոն կպայքարեն սուպերեզրափակիչում Արոնյանի հետ մրցելու իրավունքի համար։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 400 հազար դոլար է։

 

  • Կիսվել: