ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Հրաձիգ Հայկ Բաբայանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Հրաձիգ Հայկ Բաբայանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հայկ Բաբայանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորվաթական Օսյեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը հրացան ձևի երիտասարդների պայքարում Հայկ Բաբայանը խոցելով 623.6 միավորով 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ է անցնում տվյալ վարժության լավագույն ութնյակը: Արդյունքները զրոյանում են, մարզիկները կրակում են ևս առավելագույնը 24 հատ:

Հայկ Բաբայան պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակից է:

 

  • Կիսվել: