շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ռոմա»  «Լեչե» խաղում Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

«Ռոմա» «Լեչե» խաղում Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիական» ստադիոնում ընդունեց «Լեչեին» և հաղթեց խոշոր՝ 4-0 հաշվով։

13-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Չենգիզ Ունդերը, 37-րդ րոպեին արդեն աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով առաջնությունում իր 5-րդ գոլը։  69-րդ րոպեին Էդին Ջեկոյին հաջողվեց հաշիվը խոշոր դարձնել, իսկ 80-րդ րոպեին Ալեքսանդր Կոլարովը խփեց իր թիմի 4-րդ գոլը։ Նշենք, որ Մխիթարյանն ամբողջական խաղ անցկացրեց։

  • Կիսվել: