կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլի հաղթողները

Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլի հաղթողները

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների 6-րդ խաղափուլը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր տղամարդկանց առաջնության բոլոր խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Առաջնության միանձնյա առաջատար շարունակում է մնալ Սամվել Տեր-Սահակյանը, ով ունի 4.5 միավոր:

Առաջատարից կես միավորով հետ են մնում Մանուէլ Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

6-րդ խաղափուլից հետո կանանց պայքարում արդեն ունենք միանձնյա առաջատար:

Սուսաննա Գաբոյանը այսօր հաղթել է Մարիա Գևորգյանին և 5 միավորով գլխավորել աղյուսակը:

Առաջատարից մեկ միավորով հետ են մնում Միլենա Գասպարյանը, Աննա Խաչատրյանը և Մարիամ Ավետիսյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Կիսվել: