չորեքշաբթի, հունիս 5
5 / 6 / 2024
Իմ ասածների վերաբերյալ ենթադրություններ անելուց առաջ կարելի է որևէ ձևով կապ հաստատել ինձ հետ՝ ճշտելու. Ալեն Սիմոնյան

Իմ ասածների վերաբերյալ ենթադրություններ անելուց առաջ կարելի է որևէ ձևով կապ հաստատել ինձ հետ՝ ճշտելու. Ալեն Սիմոնյան

Ծանոթացա մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությանը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

՛՛Ես նույնպես դատապարտում եմ նման դրսևորումները, երբեք դա չեմ արդարացրել և մշտապես հրապարակավ քննադատել եմ:

Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե արվել է անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն, ոչ մի կապ չունի իմ ասածի հետ և ներկայացվելով որպես ենթադրություն՝ փորձ է կատարվում ինձ վերագրել բաներ, որոնք ոչ միայն չեն ասվել, այլ, հակառակը, քննադատվել են իմ կողմից: Խիստ դատապարտելի ոչ պրոֆեսինալ արարք եմ համարում նման գործելաոճը և կոչ անում զերծ մնալ նման արատավոր դրսևորումներից, որոնք արժեզրկում և անլրջացնում են թե՛ հեղինակներին, թե՛ հրապարակված տեքստը:

Իսկ հայտարարության մեջ իմ ասածների վերաբերյալ ենթադրություններ անելուց առաջ, եթե դրանք իրոք այդքան անհասկանալի են, մշտապես կարելի է որևէ ձևով կապ հաստատել ինձ հետ՝ ճշտելու, առավելևս, որ դրա փորձը վաղուց կա՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: