շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի են Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակչի մասնակիցները

Հայտնի են Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակչի մասնակիցները

Թենիսի  Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղում հայտնի են եզրափակչի մասնակիցները:

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան  1 ժամ   44 րոպեում 7:6 6:4 հաշվով հաղթանակի հասավ աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի նկատմամբ։

Եզրափակչում մրցաշարի գործող չեմպիոնը կմրցի Չժեն Ցինվենի հետ: Չինաստանի ներկայացուցիչը 2 սեթում 6:4 6:4 հաշվով հաղթանակի հասավ ուկրաինուհի  Դայանա Յաստրեմսկայի նկատմամբ:

Եզրափակիչ մրցախաղը կկայանա հունվարի 27-ին:

 

  • Կիսվել: