կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան 2024-ին ծովային վարժանքներ կանցկացնեն

ԱՄՆ-ն, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան 2024-ին ծովային վարժանքներ կանցկացնեն

ԱՄՆ-ն, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան 2024 թվականին AUKUS գործընկերության շրջանակում մի շարք ծովային վարժանքներ կանցկացնեն: Այս մասին ավստրալացի և բրիտանացի գործընկերների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, տեղեկացնումէ  ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Հաջորդ տարվանից մեր երեք երկրները մի շարք համալիր եռակողմ փորձարկումներ և զորավարժություններ կանցկացնեն»:

ԱՄՆ-ը 2021 թվականին Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ ստեղծել է AUKUS դաշինք։ Այդ գործընկերությունը նախատեսում է, մասնավորապես, Կանբերայի համար ատոմային սուզանավերի կառուցում և այլ համատեղ ռազմական մշակումների իրականացում:

  • Կիսվել: