շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը Կոսովոյի և Չեխիայի դեմ խաղերից առաջ

Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը Կոսովոյի և Չեխիայի դեմ խաղերից առաջ

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։ Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ – «Նոա»

Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան – «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)

Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Ստյոպա Մկրտչյան – «Օսիեկ» (Խորվաթիա)

Կամո Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»

Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Սերգեյ Մուրադյան – «Նոա»

Հովհաննես Համբարձումյան – «Նոա»

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Նարեկ Գրիգորյան – «Ֆարուլ» (Ռումինիա)

Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Արթուր Միրանյան – «Նոա»

Մարտի 18-ին, թիմին կմիանան Վահան Բիչախչյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Էդգար Սևիկյանը և Անդրե Չալըշըրը:

Մարտի 19-ին հավաքականի ճամբար կժամանի Ուգոչուկվու Իվուն, իսկ մարտի 20-ին՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Լուկաս Սելարայանը: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: Մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ, իսկ մարտի 26-ին Պրահայում կրկին ընկերական խաղի շրջանակում ուժերը կչափի Չեխիայի հավաքականի հետ:

  • Կիսվել: