շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայ մարզիկները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հայ մարզիկները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Բանգկոկում կայացած մուայ թայի աշխարհի առաջնությունում։

Մեծահասակների պայքարում չեմպիոն է դարձել Հայկ Վարդանյանը (54 կգ), արծաթե մեդալակիր է դարձել Ռոման Քալաշյանը (71 կգ)։ Բրոնզե մեդալի են արժանացել Դավիթ Մեսրոպյանը (57 կգ) և Հովիկ Քալաշյանը (63.5 կգ)։

Թաիլանդական մարտարվեստում Հայաստանի պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիայի հավաքականի ամենակրտսեր մարզիկը՝ 8-ամյա Ռաֆայել Եզդօղլյանը, 30 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։

Ալեքսանդր Աբրամյանը 14-15 տարեկանների մինչև 67 կգ քաշային կարգում արժանացել է ոսկե մեդալի, իսկ Սոֆիա Պոլովկովան հաղթել է մինչև 60 կգ քաշայինների կարգում։

  • Կիսվել: