շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Էդգար Սևիկյանը մեկնաբանել է իր տեղափոխությունը հունգարական «Ֆերենցվարոշ»

Էդգար Սևիկյանը մեկնաբանել է իր տեղափոխությունը հունգարական «Ֆերենցվարոշ»

Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը մեկնաբանել է իր տեղափոխությունը ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդից» հունգարական «Ֆերենցվարոշ», որի գլխավոր մարզիչն է Սերբիայի հավաքականի, «Լացիոյի» եւ «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչը։

««Ֆերենցվարոշի» մասին իմացել եմ մի քանի տարի առաջ, երբ թիմը հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում։ Ես գիտեի այս թիմը, եւ երբ առաջին անգամ իմացանք նրանց հետաքրքրության մասին, համարեցինք շատ հետաքրքիր տարբերակ։

Ցանկություն ունեմ պարզապես զարգանալ, սովորել միջազգային մակարդակում, հասնել հաղթանակների եւ լավ արդյունքների։ Գիտեմ, որ ակումբն ամեն տարի պայքարում է չեմպիոնության համար, շատ տիտղոսներ ունի։

Ակումբի երկրպագուների մասին լսել եմ, որ շատ ակտիվ աջակցում են, ինչը կարեւոր դրական հուզական գործոն է՝ ֆանատների մշտական աջակցությունը։

Թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը լեգենդ է, հետեւել եմ նրա խաղին, երբ ֆուտբոլիստ էր, հասնում էր արդյունքների։ Նա կարող է շատ բան ինձ սովորեցնել։

Ես շատ եմ սիրում դիմել դրիբլինգի, խաղալ արագության վրա, գոլային փոխանցումներ կատարել, գոլեր խփել։ Կձգտեմ ամեն խաղում ապացուցել, որ կարող եմ օգնել թիմին»,- ասել է Սեւիկյանը «Ֆերենցվարոշի» յութուբյան ալիքին։

Էդգար Սեւիկյանի պայմանագիրը «Ֆերենցվարոշի» հետ նախատեսված է մինչեւ 2028 թվական։ «Պարի Նիժնի Նովգորոդը» հայ ֆուտբոլիստի տրանսֆերից ստացել է 1,2 միլիոն եվրո։ Նրա հաջորդ տրանսֆերի գումարից ռուսական ակումբը կստանա 7 տոկոսը։

  • Կիսվել: