հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դանիիլ Մեդվեդեւն առնվազն 40 միլիոն դոլար մրցանակային գումար ստացած 10-րդ թենիսիստն է

Դանիիլ Մեդվեդեւն առնվազն 40 միլիոն դոլար մրցանակային գումար ստացած 10-րդ թենիսիստն է

Աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը դարձել է կարիերայում առնվազն 40 միլիոն դոլար մրցանակային գումար ստացած 10-րդ թենիսիստը պատմության մեջ, հաղորդում է Tennis365-ը։ Անցած տարի Դանիիլ Մեդվեդեւը մրցաշարերում ստացել է 11 548 023 դոլար։

Ավելի վաղ 40 միլիոն դոլարի ցուցանիշը կարիերայում ունեցել էին․

  1. Ալեքսանդր Զվերեւ՝ 40 541 820 դոլար
  2. Սիմոնա Հալեպ՝ 40 226 687
  3. Վինուս Ուիլյամս՝ 42 618 647
  4. Փիթ Սամփրաս՝ 43 280 489
  5. Էնդի Մարեյ՝ 64 534 250
  6. Սերենա Ուիլյամս՝ 94 816 730
  7. Ռոջեր Ֆեդերեր՝ 130 594 339
  8. Ռաֆայել Նադալ՝ 134 659 704
  9. Նովակ Ջոկովիչ՝ 181 658 118

  • Կիսվել: