Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի
31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին: Այս մասին հայտնելեն ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդիկ։
Բերման ենթարկվածների թվում կան նաև անչափահասներ։