Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Ղազարյանը հաղթանակ է տարել
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է Բռնցքամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։
Հայաստանի հավաքականը մրցաշարը մեկնարկեց հաղթանակով․ 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Բուրունդիի ներկայացուցիչ Մոհամեդ Նտունգիյեմբոսին։
1/16 եզրափակիչում Ղազարյանը մայիսի 3-ին կմենամարտի Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլաթի հետ։
Հիշեցնենք՝ մեր ընտրանին մրցավայր է մեկնել 11 բռնցքամարտիկով։