երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են

Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչները հաջող են մեկնարկել Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում, որն անցկացվում է Դոհայում։

Որակավորման փուլում պայքարի մեջ մտան Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը (օղակներ վարժություն) և Գագիկ Խաչիկյանը, Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր վարժություն):

Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Հարություն Մերդինյանը (նժույգ-թափեր) դուրս եկան եզրափակիչ:

Հենացատկի վարժության որակավորման փուլը կկայանա ապրիլի 18-ին: Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: