Ադելիա Պետրոսյանը դարձել է Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն
Գեղասահքի Ռուսաստանի չեմպիոն, հայուհի Ադելիա Պետրոսյանը դարձել է համառուսաստանյան սպարտակիադայի գեղասահքի կանանց մրցումների հաղթող, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ մրցումներն անցկացվում են Մագնիտոգորսկում։ Պետրոսյանը 86,29 միավոր է ստացել։ Երկրորդ տեղում է Աննա Ֆրոլովան (76,55), երրորդ հորիզոնականում է Քսենիա Սինիցինան (75,75):
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում է ավելի քան 2500 մարզիկ։ Տղամարդկանց մրցապայքարում հաղթել է Եվգենի Սեմենենկոն