երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԶՈւ-ն ձեռք է բերում միայն նոր ու արդիական զինատեսակներ. Դավիթ Տոնոյան

ԶՈւ-ն ձեռք է բերում միայն նոր ու արդիական զինատեսակներ. Դավիթ Տոնոյան

«Որպես Պաշտպանության նախարար՝ ես կուզեի, որ մեր բյուջեն կրկնապատկվեր ու եռապատկվեր»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարը նշեց, որ հաշվի առնելով տնտեսական հնարավորությունները՝ այսօրվա բյուջեն բավարար է, որ բոլոր մարտահրավերներին պատշաճ ձևով արձագանքեն

Դավիթ Տոնոյանը միաժամանակ ասաց, որ նախորդ տարվա հետ համեմատ, բյուջեն քիչ չէ։ «Բյուջեի կառուցվածքում եղել են որոշ նվազեցումներ մեր տրամադրած վարկային չափաբաժնի մեջ, որն ուղղվել է մեր կարողությունների ավելացմանը»,- ընդգծեց նա։

Խոսելով զինատեսակների ձեռքբերումից՝ պաշտպանության նախարարը նախ նշեց, որ  Սու ինքնաթիռները Հայաստանում կլինեն կամ դեկտեմբերին, կամ՝ 2020թ-ի հունվար-փետրվարին։  

Միաժամանակ Դավիթ Տոնոյանն ասաց, որ այսօր ՀՀ զինված ուժերը ձեռք են բերում մեծամասամբ նոր, արդիականացված զինատեսակներ։ «Դա վերաբերում է և 2019 թվականին, և 2020 թվականին: Եվ պայմանագրային, և վարկային ծրագրերի միջոցով ձեռք են բերվելու միայն նոր ու արդիական զինատեսակներ:  Դրանք ձեռք ենք բերելու տարբեր երկրներից: Մտքում 4 երկիր պահեք»,- ընդգծեց նախարարը։

  • Կիսվել: