ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵԱ․ Դավիթ Չալոյանն ավարտեց պայքարը (տեսանյութ)

ԵԱ․ Դավիթ Չալոյանն ավարտեց պայքարը (տեսանյութ)

Դավիթ Չալոյանը (+92 կգ) պարտվեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում:

Աշխարհի փոխչեմպիոնը որակավորման փուլում մենամարտեց Ավստրիայի ներկայացուցիչ Ահմեդ Հագագի հետ, երկրորդ ռաունդում ոտքի վնասվածք ստացավ, եւ մարզիչներն ընդունեցին նրա պարտությունը։

Նշենք, որ ապրիլի 20-ին Հայաստանի չորս ներկայացուցիչներից պարտություն էր կրել նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, հաղթանակներ էին տարել աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

 

  • Կիսվել: