շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Վթար Բագրևանդի փողոցում․ մեքենան կողաշրջվել է

Վթար Բագրևանդի փողոցում․ մեքենան կողաշրջվել է

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Բագրևանդի փողոցի թիվ 88 հասցեում գտվող «Նիագարա» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Mercedes G55» (վարորդ՝ Լավրենտ Մ., ծնված 1985 թ.) և «Mercedes E320» (վարորդ՝ Թելման Ս., ծնված 1960 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes G55» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդները հրաժարվել են բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

  • Կիսվել: