շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանի ու Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը պատրաստ է կռվել, եթե պատերազմ լինի․ հետազոտություն

Վրաստանի ու Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը պատրաստ է կռվել, եթե պատերազմ լինի․ հետազոտություն

Ըստ Gallup International-ի ուսումնասիրության` Վրաստանն ու Հայաստանը այն երկրների հնգյակում են, որտեղ ամենաբազմաքանակն են այն քաղաքացիները, որ հայտարարում են իրենց պատրաստակամության մասին` կռվել հանուն իրենց երկրի, եթե պատերազմ լինի։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Հնգյակը գլխավորում է Հայաստանը. տվյալների համաձայն` ՀՀ-ում հարցված քաղաքացիների 96 տոկոսը պատրաստ է կռվել հանուն հայրենիքի պաշտպանության։ Վրաստանում վերոնշյալ թիվը հասնում է 83 տոկոսի։

Հնգյակը ներկայացնում ենք ստորև․

  • Հայաստան՝ 96 տոկոս,
  • Սաուդյան Արաբիա՝ 94 տոկոս,
  • Ադրբեջան՝ 88 տոկոս,
  • Պակիստան՝ 86 տոկոս,
  • Վրաստան՝ 83 տոկոս։

Ներկայացնենք նաև այն երկրների հնգյակը, որոնք իրենց երկրի դեմ մղված պատերազմում պայքարելու պատրաստակամության մասին հարցին հիմնականում պատասխանել են` ոչ.

  • Իտալիա՝ 78 տոկոս,
  • Ավստրիա՝ 62 տոկոս,
  • Գերմանիա՝ 57 տոկոս,
  • Նիգերիա՝ 54 տոկոս,
  • Իսպանիա՝ 53 տոկոս։

  • Կիսվել: