երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաերթ՝ Բաղրամյան պողոտայում

Վրաերթ՝ Բաղրամյան պողոտայում

Հունվարի 14-ին, ժամը 07:50-ին,  «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ թիվ 8 պոլիկլինիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով (տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում):

Ինչպես հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը,  դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Վ.-ն, ծնված 1983թ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (կին):

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

 

  • Կիսվել: