Վերջին 5 տարիներին առցանց սեռական հանցագործությունների թիվն աճել է 450% -ով
Ծանոթության անվճար համակարգերը չեն ստուգում օգտատերերի քրեական պատմությունները, և այնտեղ կարողանում են գրանցվել նաև «մոլագարները»։ Այսպիսի կարծիք է հայտնել ամերիկյան «ProPublica» ոչ առևտրային կազմակերպությունը՝ ելնելով իր կատարած ուսումնասիրությունից, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:
Ուսումնասիրության արդյունքներով՝ սեռական բռնության 150 դեպքերի ժամանակ կանայք ենթարկվել են բռնության առցանց ծանոթությունից հետո՝ առաջին հանդիպման ժամանակ։
Դեպքերի 10% -ով հանցագործները եղել են նախկինում գոնե մեկ անգամ սեռական բռնություն գործած անձինք:
Նշվում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում առցանց սեռական հանցագործությունների թիվն աճել է 450% -ով: