կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել

Աբովյան քաղաքում հայրը 2 տարեկան զույգ երեխաներին 40 հազարի դիմաց սեռական շահագործման է տվել

Այս տարվա փետրվարի 8-ին իրավապահներին հաղորդում է ներկայացվել, որ կասկածներ կան, որ Աբովյան քաղաքի բնակիչ Հայկ Գ.-ն իր սեփական երեք երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության է գնացել ու դեռ ավելին՝ գումարի դիմաց իր երեխաների տվել է կոնկրետ անձի, որն էլ կրկին սեռական բնույթի գործողություն է կատարել:

Արդյունքում իրավապահները պարզել են, որ Հայկ Գ-ն իր զույգ երեխաներին 2022 թվականին ծնված աղջկան եւ տղային գումարի դիմաց տրամադրել է իր ընկեր Կարենին, որն էլ գումարի դիմաց սեռական բնույթի գործողություն է կատարել: Բացի այդ իրավապահները պարզել են, որ 2018 թվականին ծնված երեխայի նկատմամբ հայրը, եւ նրա ընկերը եւս սեռական բնույթի գործողություններ են կատարել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կալանավորել են երկու տղամարդկանց, կատարվում է քննություն:

Կայքը դիմեց ՀՀ քննչական կոմիտեին, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում երկու անձ կալանավորված է։ Երեխայի լավագույն շահից ելնելով՝ որևէ այլ տեղեկատվություն չի հրապարակվում։

  • Կիսվել: