կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մարտի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ախուրյանի, Արթիկի, Անիի, Թալինի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի, Արմավիրի, Վաղարշապատի, Մեղրիի տարածաշրջաններում՝ անձրև։
 
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: