շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Ախուրյանի, Դիլիջանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ անձրև։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: