կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ուղերձում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացա Ալմաթի քաղաքի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին:

 Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ղազախստանի Հանրապետությունում «Bek Air» ավիաընկերությանը պատկանող մարդատար ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը Ղազախստանում՝ № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին:


ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ իր ունեցած նախնական տվյալներով տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:

 

  • Կիսվել: