կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վաղարշապատում բախվել են «Mercedes»-ը, «Toyota Corolla»-ն ու «Hyundai Sonata»-ն․ կա վիրավոր

Վաղարշապատում բախվել են «Mercedes»-ը, «Toyota Corolla»-ն ու «Hyundai Sonata»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցվի 55 հասցեի դիմաց բախվել են «Mercedes», «Toyota Corolla» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով  Վաղարշապատի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով «Hyundai Sonata»-ն եղել է կայանված, վարորդներն էլ ենթարկվել են սթափության  փորձաքննության, եղել են սթափ։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: