ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուհանից Ղազախստան տեղափոխված հայուհին կարանտինից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ուհանից Ղազախստան տեղափոխված հայուհին կարանտինից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Չինաական Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված 83 ղազախստանցիները և արտասահմանցիները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը, 14 օրվա կարանտինից հետո դուրս են գրվել Նուր Սուլթանի հիվանդանոցից, տեղեկացնում է inform.kz-ը՝ հղում անելով Ղազախստանի մայրաքաղաքի գլխավոր ինֆեկցիոնիստին:

Ղազախ մասնագետը, մասնավորապես, նշել է. «Փետրվարի 2-ին մեզ մոտ են բերել Ուհան քաղաքում սովորող ուսանողների: Նրանց թվում են Բելառուսի հինգ և Հայաստանի մեկ քաղաքացի, մյուսները Ղազախստանի քաղաքացիներ են: Նրանք մեզ մոտ 14-օրյա կարանտին են անցել: Այդ ընթացքում մենք մի շարք հետազոտություններ ենք կատարել կորոնավիրուսի վարակը բացառելու նպատակով: Բացասական արդյունքներ են ստացվել: Նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Բավարար վիճակում այսօր նրանք դուրս են գրվել հիվանդանոցից և մեկնել տուն»:

  • Կիսվել: