Թուրքական ԶԼՄ-ները կարևորել են Քարդաշյանի դերը՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում
Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հաղորդում է Ermenihaber-ը:
Քվեարկությունից առաջ Քարդաշյանն առանձին հանդիպումներ է ունեցել բազմաթիվ կոնգրեսականների հետ, ինչն էլ, ի վերջո, ցանկալի արդյունք է տվել, գրում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին:
Ինչպես նշվում է՝ Սփեյերը Քարդաշյանին բնութագրել է որպես «Հայաստանի գաղտնի զենք»: