շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել էր էլեկտրական լարերի վրա

Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել էր էլեկտրական լարերի վրա

Մարտի 28-ին՝ ժամը 10:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: