ՏԿԵ փոխնախարարի կարծիքով՝ ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը կհետաձգվի մինչև 2027-ը
ԵԱՏՄ շրջանակներում շրջանառվում է գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը հետաձգելու որոշումը։ Ասյ մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Այս տարի ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործնական կիրառություն չի լինելու։ Այն նախանշված էր, որ պետք է սկսեր գործել 2025 թվականից սկսած, սակայն այս պահին ԵԱՏՄ շրջանակներում շրջանառվում է ընդհանուր շուկաների գործարկման հետաձգման որոշումը։ Կարծում եմ, որ դրանք կհետաձգվեն մինչև 2027 թվականը»: