ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տավուշը պետք է ամրոց դարձնել. Բագրատ սրբազան

Տավուշը պետք է ամրոց դարձնել. Բագրատ սրբազան

Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել։ Կիրանցում հավաքված բնակիչների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
 
«Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի բնակիչներով (Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար) ամբողջ Տավուշը դարձնենք մեծ ամրոց։ Այս գործընթացը պետք է կասեցվի։ Սա խաբեությամբ արված գործընթաց է, քանի որ 4 օր առաջ Նիկոլը եկավ Կիրանց, 4 օրում քարտեզ հրապարակեցին, գրեցին` ինչպես պետք է լինի։ Նշանակում է, որ նախապես գծված գործընթաց է։ Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի կյանքի հարցն է: Մեր կողմից գործընթացն ամբողջությամբ կասեցնելու պահանջ է դրվել։ Մոլորեցնողն այն է, որ ամբողջը դնում են ժողովրդի վրա, ասում են՝ ձեր ուզածն ենք արել: Սա քայքայվող առաջնագծի, քայքայվող սահմանի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության տրամաբանության մասին է»,– նշեց սրբազանը։
 
 
Նրա խոսքով` ՀՀ կառավարությունն ահաբեկում ու վախեցնում է սեփական ժողովրդին` կատարելով այլոց կամքը։

  • Կիսվել: