հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սիրելի մայրեր և քույրեր, այսօր դուք ձեր ուսերին եք կրում համայն հայության բեռը, Աստված ձեզ օգնական

Սիրելի մայրեր և քույրեր, այսօր դուք ձեր ուսերին եք կրում համայն հայության բեռը, Աստված ձեզ օգնական

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Ոսկեպար գյուղի եկեղեցում շնորհավորեց հայ կանանց Սուրբ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Հենց դուք եք, սիրելի մայրեր և քույրեր, ինչպես միշտ, ամենապատասխանատու և դժվարին ժամանակներում ոգեշնչում հայ քաջորդիներին հաղթանակների: Այսօր էլ դուք ձեր ուսերին եք կրում համայն հայության բեռը. Աստված ձեզ օգնական: Խոնարհվում ենք Ձեր առջև, թող ձեր օրհնությունը իջնի մեր ողջ ժողովրդի վրա»:

  • Կիսվել: