Շինարարների փողոցում ծառի ճյուղը կախվել էր դեպի ճանապարհի երթևեկելի գոտի և խոչընդոտել երթևեկությանը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի սկզբնամասում ծառի ճյուղը կախվել է դեպի ճանապարհի երթևեկելի գոտի, խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները կտրել են կախված ճյուղը և հեռացրել անվտանգ տարածք: