երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ 4 վիրավորից 3-ը, այդ թվում երեխաները, ընտանիքի անդամներ են

Շղթայական ավտովթար Երևանում․ 4 վիրավորից 3-ը, այդ թվում երեխաները, ընտանիքի անդամներ են

Ապրիլի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18:20-ի Նոր Արեշ 22 փողոցի 117/7 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արթուր Հայրապետյանի վարած Ford և 48-ամյա Արթուր Հովհաննիսյան վարած Volvo մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Լոռու մարզի բնակիչ 66-ամյք Գառնիկ Թաթոյանին «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։

Վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ, Երևանի բնակիչբեր 5-ամյա Մ.Հ.-ն, 7-ամյա Մ.Հ.-ն, 33-ամյա Սիրանուշ Հ.-ն և վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Էրեբունի», մի մասը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։

  • Կիսվել: