ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած հայերի վիճակը դեռ ծանր է

Սանկտ Պետերբուրգում վերելակի ընկնելու հետևանքով տուժած հայերի վիճակը դեռ ծանր է

Ռուսաստանի դաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած հայազգի անձանց վերաբերյալ

Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայազգի անձինք (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության, տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում բուժհաստատությունների հետ։

  • Կիսվել: