Մայրաքաղաքում շարունակվում են հին վերելակների նորերով փոխարինման աշխատանքները
Մայրաքաղաքում շարունակվում են հին վերելակների նորերով փոխարինման աշխատանքները: Այս տարի ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 500 վերելակ:
Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար:
Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում:
2019թ.-ից մեկնարկած ծրագրով երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել: Ծրագիրը շարունակական է. նախատեսվում է առաջիկայում փոխարինել մայրաքաղաքի բոլոր վերելակները: