շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Սամցխե-Ջավախքի զբոսաշրջության կառավարում» կազմակերպությանը գումար կտրամադրվի՝ զբոսաշրջության զարգացման համար

«Սամցխե-Ջավախքի զբոսաշրջության կառավարում» կազմակերպությանը գումար կտրամադրվի՝ զբոսաշրջության զարգացման համար

Ախալքալաքի մունիցիպալիտետը 12 500 լարի կտրամադրի «Սամցխե-Ջավախքի զբոսաշրջության կառավարում» կազմակերպությանը, որպեսզի այն օգնի տարածաշրջանում ստեղծել զբոսաշրջության զարգացման մոդել, և մունիցիպալիտետը ճանաչելի դառնա, տեղեկացնում է Jnews-ը:

Նշվում է, որ մունիցիպալիտետն այս կազմակերպության հետ նոյեմբերի 8-ին հուշագիր է կնքել, որի համաձայն՝ նրանք պետք է մունիցիպալիտետում զբաղվեն զբոսաշրջության զարգացման հարցերով: Կազմակերպությունը տարածաշրջանային է և գործում է շրջանի բոլոր մունիցիպալիտետների համար:

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանն ասել է. «Կազմակերպությունը ստեղծվել է ողջ տարածաշրջանի կողմից և զբաղվելու է զբոսաշրջության զարգացմամբ: Ես չգիտեմ, թե որքան գումար է ծախսվել, արդեն կան աշխատողներ, որոնք զբաղվում են դրանով: Նրանք պետք է կազմեն տուրիստական ​​երթուղիներ, բուկլետներ, ցուցատախտակներ: Աշխատանքներն արդեն սկսվել են և կարող են ավարտվել հաջորդ տարվա նոյեմբերին: Աշխատանքները կարգավորվում են տարածաշրջանի մասշտաբով»:

 

  • Կիսվել: